Այսօր հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի արդի միտումների մասին» թեմայով լրագրողների հետ զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշել է, որ ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24–ի նախաշեմին, այնպես էլ այս տարի, թուրքական քաղաքական մեքենան որոշակի քայլեր է կատարում. «Մասնավորապես՝ դիվանագետների խմբեր են գործուղվում տարբեր երկրներ՝ տապալելու «Հայոց ցեղասպանության» բանաձևերի ընդունումը, տպագրվում են բազմաթիվ գրքեր, կազմակերպվում համաժողովներ»։ Թուրքագետը ընդգծել է, որ այս ամենի համար շատ մեծ միջոցներ են ծախսվում, ինչը Թուրքիայում քննադատությունների առիթ է տալիս։
Բանախոսի կարծիքով՝ Թուրքիան փորձում է այս պայքարի մեջ նոր միջոցներ ու տարրեր մտցնել, այսինքն՝ կատարվում են որոշակի գործընթացներ, որոնք արտաքուստ թվում են հայամետ, ինչպես օրինակ՝ թուրք մտավորականների կազմակերպած գործողությունները կամ ապրիլի 24–ին թուրքական մի շարք քաղաքներում տեղի ունենալիք միջոցառումները։
Ռ. Մելքոնյանը, սակայն, կասկածի տակ է դրել այդ գործողությունների անկեղծությունը, քանի որ դրանք արագորեն քաղաքականացվեցին, և Թուրքիան փորձեց ներկայացնել, թե երկրում տեղի են ունենում փոփոխություններ, ինչը և այլ պետություններին պետք դրդի այդ գործընթացներին չմիջամտել։
–Թուրքիան ձգտում է սկսել մի գործընթաց, որը չի հետապնդում որևէ նպատակ, որոնք ուղղակի իմիտացիա են, այսինքն՝ գործընթացներ գործընթացների համար,–նկատել է թուրքագետը՝ հավելելով, որ Թուրքիայի որդեգրած այս նոր քաղաքականությունն ավելի վտանգավոր է։
Թուրքիան նոր քաղաքականությու՞ն է որդեգրել

7or.am