Լրահոս

22.04.2011 13:48


Սոցհարցումները ցույց են տվել, որ Մեդվեդևի և Պուտինի նկատմամբ հասարակության վստահությունն ընկնում է

Սոցհարցումները  ցույց են տվել, որ Մեդվեդևի և Պուտինի նկատմամբ հասարակության վստահությունն ընկնում է

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, այս տարվա ապրիլին տարբեր կազմակերպությունների կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ՌԴ–ում հասարակության վստահությունը նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ընկել է։

Հարցվածներից յուրաքանչյուր 4–րդն ասել է, թե 2012թ.   նախագահի պաշտոնում չի ցանկանում տեսնել ո՛չ Մեդվեդևին, ո՛չ Պուտինին, իսկ յուրաքանչյուր 5–րդն ասել է, թե պատրաստ է   դուրս գալ բողոքի ցույցի։

Ապրիլի 16–17–ին «Հասարակական կարծիք» հիմնադրամի  անցկացրած  հերթական հարցման արդյունքները  ցույց են տվել, որ երկրում Դմիտրի Մեդվեդևին վստահող մարդկանց թիվը փոքրացել է և  հասել 46%–ի։ 2008թ. սկսած՝ սա վստահության ամենացածր մակարդակն է։ Դեռևս 2010թ. հոկտեմբերին նրա նկատմամբ վստահություն էր հայտնել հարցվածների 57%–ը։

Միևնույն ժամանակ նրան անվստահության հայտնողների թիվը 13%–ից հասել է 20%–ի։

Նաև  վարչապետ Վլադիմիր  Պուտինի նկատամամբ  է վստահության մակարդակն ընկել։ Եթե 2010թ. հոկտեմբերին նրան վստահություն էր հայտնել հարցվածների 63%–ը, ապա հիմա՝ ապրիլին, հասել է 53%–ի։ Սա ամենացածր ցուցանիշն է՝ սկսած 2005թ.։

Այս խորագրի վերջին նյութերը