Ամերիկացին հաչացել է ոստիկանական շան վրա և հայտնվել ամբաստանյալի աթոռին
Ամերիկայի Օհայո նահանգում դատում են Մեյսոն քաղաքի բնակչին, ով հաչացել է ոստիկանական շան վրա, երբ վերջինս «ծառայողական պարտականություններն էր կատարում»։
Իսկ դեպքն այսպես է եղել։ Ոստիկանն իր ծառայողական շանը թողել է պարեկային մեքենայի մեջ, իսկ ինքը գնացել է կողքի փողոց, որտեղ ճանապարհատրանսպորտայի պատահար էր տեղի ունեցել։ Երբ գործն ավարտել ու վերադարձել է, հետևյալ պատկերն է տեսել. մեքենայում փակված շունն ու ինչ–որ անցորդ իրար վրա անհույս հաչում են։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանական շան վրա հաչացող մարդը տեղի 25–ամյա բնակիչ Ռեյան Ջեյմս Ստեֆանսն է։
Կարգուկանոնի պահապաններին բացատրելով իրավիճակը՝ տղան ասել է, թե շունն առաջինն է սկսել։
Նահանգում գործող օրենքի համաձայն՝ ոստիկանական շանը վիրավորելու համար նրան սպառնում է մեծ տուգանք կամ երկու ամսվա ազատազրկում։
Ստեֆանսի փաստաբանը դատարարանում հայտարարել է, թե հաչալով՝ իր պաշտպանյալը խոսքի ազատության իր իրավունքն է իրացրել։
–Դուք դա խելացի՞ ելույթ եք համարում, թե՞ ոչ, բայց դա եղել է ելույթ,–ասել է փաստաբանը։
Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կպարզվի ավելի ուշ։