«Պատերազմական իրավիճակում ի՞նչ հաճախորդ». BBC-ն պատմել է այս օրերին Ստեփանակերտում գործող միակ սրճարանի մասին (տեսանյութ)
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի 63-ամյա բնակիչ Բորյան իր սրճարանը բացել է 20 տարի առաջ: Ներկայում ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին այն գրեթե միակ բաց սրճարանն է քաղաքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արցախցու խոսքով՝ այս օրերին իր բոլոր հաճախորդները հիմնականում լրագրողներն են:
«Պատերազմական իրավիճակում ի՞նչ հաճախորդ, միայն լրագրողներն են: Այստեղ մոտակայքում ապաստարան կա: Երբ տագնապի ազդանշան է միանում, գնում ենք այնտեղ: Այսօր մի փոքր հանգիստ էր. տագնապը կար, սակայն ռմբակոծություն չեղավ»,-պատմում է Բորյան:
Սրճարանի սեփականատերը նշել է, որ իր բոլոր թոռներն այժմ դիրքերում են, իր եղբայրների 8-9 որդիները նույնպես դիրքերում են: Առայժմ բոլորի հետ ամեն ինչ կարգին է, միայն կրտսեր թոռից 6-րդ օրն է տեղեկություն չունեն:

Աղբյուրը՝ tert.am