Աշխարհ

15.10.2020 10:33


Նման բան չենք տեսել. Ադրբեջանի բերած սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից

Նման բան չենք տեսել. Ադրբեջանի բերած սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել։

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.

«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»։

Այս խորագրի վերջին նյութերը