Աշխարհ

15.10.2020 09:15


Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները պատմել են իրենց հարազատների մասին

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները պատմել են իրենց հարազատների մասին

Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը գրում է, որ վարձկանների ընտանիքի անդամներին հանդիպել է թուրք-սիրիական սահմանային անցակետում, երբ նրանք սպասելիս են եղել շուրջ 53 սիրիացի սպանված տղամարդու դիերին, որոնք սպանվել են շուրջ 600 մղոն հեռու գտնվող Արցախի և Ադրբեջանի շփման գծում:

Սպանվածների հարազատների խոսքով` նրանք վարձկաններ են եղել, որոնց Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները հավաքագրել են Սիրիայում և ուղարկել Ադրբեջան` հայկական կողմի դեմ կռվելու համար: Սիրիացի գրոհայինների մահը տագնապ է առաջացրել այն կապակցությամբ, որ այս հակամարտությունը կարող է արագ սրվել՝ ներառելով Թուրքիային ու Ռուսաստանին և ապակայունացնել Իրանի ու Վրաստանի վիճակը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի գրոհայիններին Ադրբեջան ուղարկելը, սակայն վարձկաններն իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներում ասել են, որ իրենց ամսական աշխատավարձը խոստացել են Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը, իսկ իրենք Ադրբեջան են ժամանել Թուրքիայի հարավից:

Այս խորագրի վերջին նյութերը