Աշխարհ

14.10.2020 19:22


Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք․ Ռոհանի

Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք․ Ռոհանի

Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք գնել կամ վաճառել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

«Կիրակի մենք ազգին կհայտնենք այս բարի լուրը, որ զենքի 10-ամյա խիստ արգելքը հանվել է»,-չորեքշաբթի կառավարության նիստին ասել է Ռոհանին:

«Մենք դրա շուրջ չորս տարի պայքարում էինք Ամերիկայի հետ: Չորս տարի Ամերիկան ​​ամեն ինչ արեց, որպեսզի թույլ չտա, որ դա տեղի ունենա հոկտեմբերի 18-ին, բայց այդ օրը կգա,-ասել է նա,-կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք, եւ զենք գնել ումից կցանկանանք»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը