Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում BBC–ի ռուսական ծառայության հետ Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցի հատկապես այն մասը, որում նա խոսում է ԼՂՀ–ի տարածքների զիջման մասին։
–Մոտավորապես 1,5 տարի առաջ ես առհասարակ զիջումների հետ կապված հրապարակային մի միտք եմ հայտնել, որտեղ ասել եմ, որ ովքեր ուզում են զբաղվել քաղաքականությամբ (խոսքը մեր հայ գործիչների մասին է), սրանից հետո նրանք պարտավոր են իրենց բառապաշարից, մտքից, սրտից, հոգուց առհասարակ «հայրենի հողը զիջել» բառակապակցությունը վերացնել։ Եթե ոչ, այդ մարդիկ, գործիչները, ովքեր էլ որ լինեն, ամենամոտ ապագայում հայտնվելու են քաղաքական աղբարկղում՝ ուշ թե շուտ։ Այժմ այս միտքը կրկնում եմ։
–Այդ դեպքում՝ ինչո՞ւ եք դեռ շարունակում մնալ մի կառույցում՝ Հայ ազգային կոնգրեսում, որի ղեկավար Լևոն Տեր–Պետրոսյանը տարիներ շարունակ խոսում է հայրենի հողը զիջելու անհրաժեշտության մասին և, ինչպես դուք ասացիք, մոտ ապագայում հայտվելու է քաղաքական աղբարկղում։
–Այս հարցին ես բազմիցս պատասխանել եմ, բայց ևս մեկ անգամ ասեմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այնտեղ գոյություն չունի կառույց։ Մենք՝ մեր համախոհները, մեր ընկերները, աջակցել ենք ոչ թե Տեր–Պետրոսյանին, այլ համաժողովրդական շարժմանը։ Մենք եղել են ոչ թե Լևոնի կողքին, մենք եղել ենք ժողովրդի՛ կողքին։ Եվ այժմ էլ կանք ժողովրդի կողքին ու շարունակելու ենք մնալ այնտեղ։ Ովքեր այդ սկզբունքից շեղվելու են, նրանք թող գնան այս դաշտից։ ՀԱԿ կոչեցյալը պայքարելու մի դաշտ է՝ ժողովրդական շարժման անվան ներքո։ Եթե այդ մարդիկ հրաժարվում են իրենց այն սկզբնական սկզբունքներից, որոնց շուրջը տեղի էր ունեցել համախմբումը, ապա բարի թող լինեն նրա՛նք հեռանալ այդ դաշտից։ Մարտնչող ժողովրդի դաշտը մենք լքողը չենք։
–Բայց, պարո՛ն Սեֆիլյան, այդ շարժումն այսօր փաստորեն ղեկավարում է, առաջնորդում է, ուղղորդում է Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այսինքն՝ նա այդ մարտնչող ժողովրդին, համաձայն տարածված տեսակետի, սակարկության առարկա է դարձնում իշխանությունների հետ երկխոսելու հարցում. տանում են Ազատության հրապարակ, հանգստացնում պայքարի ելած ժողովրդի կրքերը, հետո նրանց տուն ուղարկում։ Այսինքն, եթե պատկերավոր ասենք,այդ ժողովդրին իրենց ձեռքի խաղալիքն են դարձրել։
–Ես էլ ասեմ հետևյալը՝ եթե այսպես շարունակի ՀԱԿ–ի ղեկավարությունն իր մարտավարությունը, այս սխալ ընթացքը, և մեր հորդորները չլսի, ապա այն ջրբաժանը, որի մասին իրենք խոսում են, տեղի՛ է ունենալու, սակայն այս դեպքում՝ ոչ թե իշխանության և ժողովրդի միջև (դա 2008թ. մարտի 1–ից է տեղի ունեցել), այլ ՀԱԿ–ժողովուրդ ջրբաժանն է անխուսափելի լինելու։
–Հետևաբար՝ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ակնկալում է մարտի 1–ի գործի բացահայտման նոր թափ և ընդգծված ակտիվացում։
–Կարճ եթե ասեմ, դա ինձ համար թատրոն է, ընդհանուր թատրոնի մի հատված, և, դժբախտաբար, այստեղ ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդամության ղեկավարությունը մեր ժողովրդին փորձում են հիմարի տեղ դնել, որը, անշուշտ, չի ստացվելու։ Մեր ժողովուրդը շատ հասուն է, և որևէ շեղող բեմականացումներով իրենք չեն կարողանալու ժողովրդի սիրտը գրավել։
–Այսպիսով՝ կարելի՞ է ասել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի երկխոսությունը կայացել է, որովհետև, փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանի 3 պահանջները իշխանությունները կատարում են՝ մարտի 1–ի մասին պաշտոնական հայտարարությունը եղավ, քաղբանտարկյանլներն ազատ են արձակվում, Ազատության հրապարակում էլ հանրահավաքներ են անցկացնում։
–Իմ գործն է պարբերաբար հորդորելը, որ նրանք չսխալվեն, իսկ եթե սխալվեն, ասացի՝ ինչ է տեղի ունենալու։
–Ապրիլի 28–ի հանրահավաքի ժամանակ ի՞նչ է լինելու, ըստ ձեզ։ Նորից ժողովրդին կտանեն Ազատության հրապարակ և տո՞ւն կուղարկեն՝ ասելով, թե իշխանություններն իրենց պահանջները կատարում են, հետևաբար ջրբաժանը չի լինի, պետք է մի քիչ էլ ժամանակ տալ։
–Ուղղակի ասեմ, որ նրանց մարտավարությունը պետք է փոխվի հիմնավոր։ Այսպես ինչ–որ փոքրիկ խաբկանքներով, խաբուսիկ գործողություններ կատարելով՝ նրանք որևէ եղանակ չեն ստեղծելու։ Այս ռեժիմի հետ որևէ բան խոսելու, երխոսելու խնդիր չունի այս ժողովուրդը։ Խնդիր ունի միայն մեկ հարցի շուրջ խոսել՝ նրանք անմիջապես պետք է հեռանան իրենց զբաղեցրած դիրքերից։ Սրա շուրջը միայն կարող է խոսակցության անհրաժեշտություն առաջանալ։ Ուրիշ խոսելու բան այս ժողովուրդը այս ռեժիմի պարագլուխների հետ չունի։ Եթե այս պատվերը ընդդիմադիր որևէ միավոր չի ընկալում և չի վերցնում իրականացնելու, ուստի ուշ թե շուտ՝ այդ ջրբաժանն ի՛նքը կունենա ժողովրդի հետ։ Ժողովդրի պահանջը մեկն է՝ հնարավորինս շուտ տապալել այս ռեժիմը։
Ժիրայր Սեֆիլյան.
Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում BBC–ի ռուսական ծառայության հետ Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցի հատկապես այն մասը, որում նա խոսում է ԼՂՀ–ի տարածքների զիջման մասին։
–Մոտավորապես 1,5 տարի առաջ ես առհասարակ զիջումների հետ կապված հրապարակային մի միտք եմ հայտնել, որտեղ ասել եմ, որ ովքեր ուզում են զբաղվել քաղաքականությամբ (խոսքը մեր հայ գործիչների մասին է), սրանից հետո նրանք պարտավոր են իրենց բառապաշարից, մտքից, սրտից, հոգուց առհասարակ «հայրենի հողը զիջել» բառակապակցությունը վերացնել։ Եթե ոչ, այդ մարդիկ, գործիչները, ովքեր էլ որ լինեն, ամենամոտ ապագայում հայտնվելու են քաղաքական աղբարկղում՝ ուշ թե շուտ։ Այժմ այս միտքը կրկնում եմ։
–Այդ դեպքում՝ ինչո՞ւ եք դեռ շարունակում մնալ մի կառույցում՝ Հայ ազգային կոնգրեսում, որի ղեկավար Լևոն Տեր–Պետրոսյանը տարիներ շարունակ խոսում է հայրենի հողը զիջելու անհրաժեշտության մասին և, ինչպես դուք ասացիք, մոտ ապագայում հայտվելու է քաղաքական աղբարկղում։
–Այս հարցին ես բազմիցս պատասխանել եմ, բայց ևս մեկ անգամ ասեմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այնտեղ գոյություն չունի կառույց։ Մենք՝ մեր համախոհները, մեր ընկերները, աջակցել ենք ոչ թե Տեր–Պետրոսյանին, այլ համաժողովրդական շարժմանը։ Մենք եղել են ոչ թե Լևոնի կողքին, մենք եղել ենք ժողովրդի՛ կողքին։ Եվ այժմ էլ կանք ժողովրդի կողքին ու շարունակելու ենք մնալ այնտեղ։ Ովքեր այդ սկզբունքից շեղվելու են, նրանք թող գնան այս դաշտից։ ՀԱԿ կոչեցյալը պայքարելու մի դաշտ է՝ ժողովրդական շարժման անվան ներքո։ Եթե այդ մարդիկ հրաժարվում են իրենց այն սկզբնական սկզբունքներից, որոնց շուրջը տեղի էր ունեցել համախմբումը, ապա բարի թող լինեն նրա՛նք հեռանալ այդ դաշտից։ Մարտնչող ժողովրդի դաշտը մենք լքողը չենք։
–Բայց, պարո՛ն Սեֆիլյան, այդ շարժումն այսօր փաստորեն ղեկավարում է, առաջնորդում է, ուղղորդում է Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այսինքն՝ նա այդ մարտնչող ժողովրդին, համաձայն տարածված տեսակետի, սակարկության առարկա է դարձնում իշխանությունների հետ երկխոսելու հարցում. տանում են Ազատության հրապարակ, հանգստացնում պայքարի ելած ժողովրդի կրքերը, հետո նրանց տուն ուղարկում։ Այսինքն, եթե պատկերավոր ասենք, այդ ժողովդրին իրենց ձեռքի խաղալիքն են դարձրել։
–Ես էլ ասեմ հետևյալը՝ եթե այսպես շարունակի ՀԱԿ–ի ղեկավարությունն իր մարտավարությունը, այս սխալ ընթացքը, և մեր հորդորները չլսի, ապա այն ջրբաժանը, որի մասին իրենք խոսում են, տեղի՛ է ունենալու, սակայն այս դեպքում՝ ոչ թե իշխանության և ժողովրդի միջև (դա 2008թ. մարտի 1–ից է տեղի ունեցել), այլ ՀԱԿ–ժողովուրդ ջրբաժանն է անխուսափելի լինելու։
–Հետևաբար՝ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ակնկալում է մարտի 1–ի գործի բացահայտման նոր թափ և ընդգծված ակտիվացում։
–Կարճ եթե ասեմ, դա ինձ համար թատրոն է, ընդհանուր թատրոնի մի հատված, և, դժբախտաբար, այստեղ ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդամության ղեկավարությունը մեր ժողովրդին փորձում են հիմարի տեղ դնել, որը, անշուշտ, չի ստացվելու։ Մեր ժողովուրդը շատ հասուն է, և որևէ շեղող բեմականացումներով իրենք չեն կարողանալու ժողովրդի սիրտը գրավել։
–Այսպիսով՝ կարելի՞ է ասել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի երկխոսությունը կայացել է, որովհետև, փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանի 3 պահանջները իշխանությունները կատարում են՝ մարտի 1–ի մասին պաշտոնական հայտարարությունը եղավ, քաղբանտարկյանլներն ազատ են արձակվում, Ազատության հրապարակում էլ հանրահավաքներ են անցկացնում։
–Իմ գործն է պարբերաբար հորդորելը, որ նրանք չսխալվեն, իսկ եթե սխալվեն, ասացի՝ ինչ է տեղի ունենալու։
–Ապրիլի 28–ի հանրահավաքի ժամանակ ի՞նչ է լինելու, ըստ ձեզ։ Նորից ժողովրդին կտանեն Ազատության հրապարակ և տո՞ւն կուղարկեն՝ ասելով, թե իշխանություններն իրենց պահանջները կատարում են, հետևաբար ջրբաժանը չի լինի, պետք է մի քիչ էլ ժամանակ տալ։
–Ուղղակի ասեմ, որ նրանց մարտավարությունը պետք է փոխվի հիմնավոր։ Այսպես ինչ–որ փոքրիկ խաբկանքներով, խաբուսիկ գործողություններ կատարելով՝ նրանք որևէ եղանակ չեն ստեղծելու։ Այս ռեժիմի հետ որևէ բան խոսելու, երխոսելու խնդիր չունի այս ժողովուրդը։ Խնդիր ունի միայն մեկ հարցի շուրջ խոսել՝ նրանք անմիջապես պետք է հեռանան իրենց զբաղեցրած դիրքերից։ Սրա շուրջը միայն կարող է խոսակցության անհրաժեշտություն առաջանալ։ Ուրիշ խոսելու բան այս ժողովուրդը այս ռեժիմի պարագլուխների հետ չունի։ Եթե այս պատվերը ընդդիմադիր որևէ միավոր չի ընկալում և չի վերցնում իրականացնելու, ուստի ուշ թե շուտ՝ այդ ջրբաժանն ի՛նքը կունենա ժողովրդի հետ։ Ժողովդրի պահանջը մեկն է՝ հնարավորինս շուտ տապալել այս ռեժիմը։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը