Լրահոս

22.04.2011 12:00


Այսօր Երկրի համաշխարհային օրն է

Այսօր Երկրի  համաշխարհային օրն է

Այսօր  ոչ թե մեծ, այլ իրականում գլոբալ տոն է՝ Երկիր մոլորակի օրը (Earth Day)՝ մեր բոլորի ընդհանուր տան օրը։

Տոնը հիմնադրվել է 1970թ. ԱՄՆ–ի Վիսկոնսի նահանգի սենատոր Գայլորդ Նելսոնի կողմից, և այդ օրվանից ամեն տարի նշվում է աշխրհի շատ երկրներում։

Երկրագնդի Հյուսիսային կիսագնդում տոնը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը։

Այս համաշախրահային տոնի նպատակը հասարակության և յուրքանչյուր մարդու ուշադրությունը Երկրի և շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելն է։

Հաշվարկվել է, որ մեր մոլորակը 4,5 մլրդ տարեկան է։

Եթե ցանկանանք անցնել ողջ  Երկիր մոլորակը՝ քայլելով հասարակածի երկայնքով, ապա 40 010 կմ երկարությամբ ճանապարհ պետք է անցնենք։

Սովորաբար Երկրի օրը բոլոր ցանկացողները մասնակցում են իրենց բակերի, շրջակայքի բարեկարգման և  կանաչապատման աշխատանքներին, ինչպես նաև բնապահպանական այլ միջոցառումների։

Այս խորագրի վերջին նյութերը