Թուրքիան Սիրիայից ԼՂ է ուղարկել հարյուրավոր վարձկանների, սակայն մի մասը, չդիմանալով կատաղի մարտերին, վերադարձել է. The Wall Steet Journal
Սիրիայից մեկնած տասնյակ վարձկաններ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց, հայտնում է The Wall Steet Journal-ը:
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ հարյուրավոր գրոհայիններ Թուրքիայի կողմից ուղարկվել էին Լեռնային Ղարաբաղ, սակայն շատերը չեն դիմանում կատաղի մարտերին: Մոտ 200 վարձկան խնդրում է իրեն հետ վերադարձնել: Նրանց մարտական ոգին կոտրվել է նաև սպանվածների արագ աճող թվի պատճառով:
Ընդ որում, վարձկանների աշխատավարձը կազմում է մոտ 2000 դոլար, և Արցախ մեկնել ցանկացողների թիվը չի նվազում:
The Wall Steet Journal թերթում հրապարակված հոդվածի հեղինակը վստահեցնում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
Ըստ հոդվածագրի՝ «սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող մարտերին»: Տեղեկությունն այս մասին հաստատել են թերթի 2 աղբյուրները Սիրիայում, որոնք կապ ունեն գրոհայինների տեղափոխման հետ:
Աղբյուրները նշում են, որ հուլիս ամսից սկսած «սիրիացի գրոհային խմբավորումների շրջանում սկսվել է մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկություն տարածվել»: Սեպտեմբերի կեսից սկսվել է Սիրիայից գրոհայիններին հակամարտության գոտի տեղափոխումը՝ «յուրաքանչյուր խմբում մոտ 100 մարդ»:
Սիրիայում զինված խմբավորումների հետ կապված աղբյուրը նշում է, որ հարյուրավոր գրոհայիններ են ուղարկվել, սակայն «տասնյակ վարձկաններ վերադարձել են՝ կատաղի մարտերից անհանգստացած»:
Հոդվածի աբյուրը նշում է, որ «սիրիացի գրոհայինների շրջանում կորուստներն արագ աճում են: Ղարաբաղ մեկնածներից մոտ 200-ը խնդրում են ետ տանել իրենց»:
«Թուրքիան Ադրբեջանում 2 շաբաթ տևողությամբ զորավարժություններ է կազմակերպել և «Ադրբեջանի իշխանություններին տրամադրել հարվածող անօդաչուներ»», նշում է հեղինակը:
ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալների համաձայն՝ Թուրքիան ավելի վաղ մոտ 5000 գրոհային էր ուղարկել Սիրիայից դեպի Լիբիա: «Լիբիա կամ Ադրբեջան ուղարկելը նորմալ երևույթ է դարձել: Մարդկանց համար արդեն միևնույնն է՝ ինչի կամ ում դեմ կռվել, այժմ նրանք հարցնում են միայն գումարի մասին: Նրանք կմեկնեն այնտեղ, որտեղ գումար կա»,-վստահեցնում է թերթի սիրիական աղբյուրը:
«Թուրքիայի իշխանությունները հերքում են Սիրիայից գրոհայիններին ուղարկելու մասին մեղադրանքները, իսկ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ մարտերում Սիրիայից վարձկաններ չեն ընդգրկել»,-եզրափակում է հեղինակը:

Աղբյուրը՝ tert.am