Աշխարհ

13.10.2020 20:33


ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից

ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից

ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Թուրքիան հայտարարել է թուրքական հետախուզական գործունեության վերսկսման մասին Միջերկրական ծովի արևելյան մասին այն շրջաններում, որոնց նկատմամբ Հունաստանը հաստատում է իր իրավասությունը: Թուրքիայի հայտարարությունը միակողմանի կարգով սրում է լարվածությունը տարածաշրջանում և միտումնավոր բարդացնում է ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կարևորագույն նախնական բանակցությունների վերսկսումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պետդեպը նշում է, որ հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումը և ռազմական ակտիվությունը չեն թուլացնի լարվածությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ հաշվարկված սադրանքը և անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ։ Միակողմանի գործողությունները չեն կարող ամրապնդել վստահությունը և չեն հանգեցնի երկարաժամկետ լուծումների»,-նշել է Պետական դեպարտամենտը:

Այս խորագրի վերջին նյութերը