Աշխարհ

13.10.2020 18:35


«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը». ԱՀԿ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է (լսել 10-րդ րոպեից), որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական դրությունը տարածաշրջանում նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:

«Ինչպես նշել ենք` կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Հակամարության համար զորքերի մոբիլիզացումը, բնակչության տեղահանումը նպաստում են վիրուսի տարածմանը»,-նշել է Յասարչևիչը և հավելել, որ ԱՀԿ-ն նախինի պես շարունակում է ձեռնարկել և ընդլայնել պետություններում վիրուսի կանխարգելման դեմ միջոցառումները:

Նշվում է, որ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսային հաստատված դեպքերը կրկնապատկվել են, իսկ Ադբեջանում ավելացել են 80 տոկոսով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը