«Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում». փոխնախարար
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես, Վրաստանի կողմից դադարեցվեց ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ:
Ուստի, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն՝ Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին:
Միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար և քաղաքացիական, այդ թվում՝ առևտրային բեռների, փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին` ներառյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին համապատասխան:
Սակայն լրատվամիջոցներում ակտիվորեն ավելանում են տեղեկատվության շահարկումները, իբրև թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումները իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով:
Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները: Խախտումների հայտնաբերման և հստակ ապացույցների առկայության դեպքում, Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, և խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում՝ նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)-ի առջև»,-նշված է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ jnews.ge