Լրահոս

22.04.2011 11:13


«Օբամա՛, հարգի՛ր խոստումդ». զանգվածային ցույց Լոս Անջելեսում

«Օբամա՛, հարգի՛ր խոստումդ». զանգվածային ցույց Լոս Անջելեսում

Ապրիլի 21-ին՝ ժամը 14։00–17։00–ին, ավելի քան 1500 լոսանջելեսահայեր Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող  Քալվր քաղաքի «Սոնի» կինոթատրոնի առջև մասնակցել են  տեղի զանգվածային բողոքի ցույցին, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ  Բարաք Օբամայի ներկայությամբ դրամահավաքի միջոցառում էր մեկնարկում նախագահի վերընտրման քարոզարշավի օգտին: Ամերիկահայ ցուցարարները «Օբամա՛, հարգի՛ր խոստումդ» կարգախոսով իրենց բողոքն ու հիասթափությունն են արտահայտել նախագահ Օբամայի կողմից Հայոց Ցեղասպանութունը ճանաչելու և հայ ժողովրդին արդարահատույց լինելու իր նախընտրական քարոզարշավի խոստումը դրժելու կապակցությամբ։

Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել «System of A Down» խմբի մենակատար և մարդու իրավունքների ջատագով Սերժ Թանկյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ և ուրիշներ։

Ցույցին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ։ Նույն օրը ամերիկյան տեղական բոլոր հեռուստաընկերությունները լայնորեն անդրադարձել են ամերիկահայության ցույցին:

Հայոց  ցեղասպանության 96-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները շարունակվում են Լոս Անջելեսի վարչաշրջանի հայաշատ բազմաթիվ քաղաքներում:

Ապրիլի 24-ի երեկոյան Հայ Երիտասարդաց Դաշնակցության կազմակերպությամբ բողոքի համագաղութային ցույց տեղի կունենա Լոս Անջելեսում՝  Թուրքիայի հյուպատոսարանի առջև:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը