«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է». ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները՝ ԼՂ հակամարտությանն Անկարայի միջամտության մասին
ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,-նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:
Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկել հակամարտության գոտի:
«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է:Չի կարելի այնտեղ Սիրիայից գրոհայինների ուղարկել, քանի որ նման գործողությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը չեն նպաստում»,-ընդգծել է Շվաբեն:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը, իր հերթին, մտահոգությունն է հայտնել Եվրոպայի նկատմմաբ հակամարտության հետևանքների հարցով:
«Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի երկու անդամ (Հայաստանը և Ադրբեջանը) երրորդ երկրի (Թուրքիայի) մասնակցությամբ զինված հակամարտության մեջ են: Հակամարտությունը սարսափելի հետևանքներ է ունենում խաղաղ բնակչության համար»,-նշել է նա:

Աղբյուրը՝ tert.am