Բ. Սահակյան. «Զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ»
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան:
Նա հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ և քննարկել առկա հիմնախնդիրները:
Այնուհետև Բակո Սահակյանը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին և ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Սահակյանը նշել է, որ զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ, և շոշափելի առաջընթաց գրանցելու համար պետք է այն ադյունավետորեն օգտագործել:
Երկրի ղեկավարը կարևորել է նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկել տարբեր տեսանկյուններից:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակ