Լրահոս

22.04.2011 09:00


Ճապոնիայում անցած օրերին 6 երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայում անցած օրերին 6 երկրաշարժ է գրանցվել

Անցած օրերին Ճապոնիայում 5,0 մինչև 6,1 մագնիտուդով վեց երկժաշարժ է գրանցվել։

ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայության տվյալներով՝ այդ բոլոր ցնցումներն արձանագրվել են Հոնսյու կղզուց ոչ հեռու։ Ամենաուժեղը եղել է մայրաքաղաք Տոկիոյից 64 կմ հեռավորության վրա։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 42,9 կմ խորության վրա։ Ամենավերջինը եղել  է ցամաքին ամենամոտը՝ Իվակի քաղաքից 61 կմ, իսկ Ֆուկուշիմա քաղաքից՝ 76 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 36,6 կմ խորության վրա։

«ՌԲԿ» գործակալության փոխանցմամբ՝ զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի վտանգի մասին տվյալներ չեն հաղորդվել։

Այս խորագրի վերջին նյութերը