Աշխարհ

12.10.2020 21:19


Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը

Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով artigercek.com-ը, ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են, մասնավորապես, ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքերը:

Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը