Աշխարհ

12.10.2020 17:06


Իսրայելի Գերագույն դատարանում Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման հարցով հայց է ներկայացվել. Լապշին

Իսրայելի Գերագույն դատարանում Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման հարցով հայց է ներկայացվել. Լապշին

ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը՝ հայտնելով, որ իսրայելական «Լև Յեհուդի» («Հրեական սիրտ») կազմակերպությունը նախօրեին դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:

Նշվում է, որ այս մասին նախօրեին և այսօր գրում են իսրայելական առաջատար լրատվամիջոցցները: Հայտնի է, որ դատական հայցը երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցի և պաշտպանության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Ռահել Հենի դեմ է ներկայացվել:

Հայցի համար հիմք է ընդունվում այն, որ այսօր Ադրբեջանը վերածվել է Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից բերված ահաբեկիչների հավաքատեղիի և այն, որ Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, որին անուղղակիորեն կապված է նաև Իսրայելը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը