Համավարակի պատճառով ճգնաժամն անհրաժեշտ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա. ՀԲ
Նոր կորոնավիրուսի համավարակի հարուցած ներկայիս ճգնաժամը հարկ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքն Է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դևիդ Մելփասը հոկտեմբերի 12-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
«Վախենամ, որ մենք պետք Է դա դիտարկենք որպես տնտեսական դեպրեսիա,-կարծում Է նա:- Հարցն այն Է, թե որքան երկար դա կտևի. 1930-ական թվականներին (այն) տևեց 10 տարի կամ որոշ երկրներում ավելի երկար, և ես հուսով եմ, որ այս անգամ այն ավելի կարճատև կլինի, ինչպես կառավարությունների գործողությունների, այնպես Էլ մասնավոր հատվածի գործողությունների պատճառով:
«Անհամեմատ շատ տեղեկատվություն Է մատչելի մարդկանց անհամեմատ շատ խմբերի ամբողջ աշխարհում, նրանցից միլիոնավորները փոխգործակցում են՝ փորձելով հասկանալ ճգնաժամը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել (տնտեսության) վերականգնման համար,-հավելել Է ՀԲ-ի ղեկավարը:- Եվ դա հզոր միջոց Է, որը չկար Մեծ դեպրեսիայի ժամանակներում»: Մելփասը նշել Է, որ ինքն ստույգ գնահատում չունի, թե համաշխարհային տնտեսությունը երբ կվերադառնա մինչճգնաժամային մակարդակին: «Հատկապես զարգացող երկրների դեպքում դա երկար տարիներ կզբաղեցնի»,-ընդգծել Է նա: Ըստ որում, ՀԲ-ի նախագահի կարծիքով՝ զարգացած տնտեսությամբ երկրները կվերականգնվեն ավելի արագ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: