Լիբիան հայտարարում է, թե խաղաղ բնակչությանը զինում է ՆԱՏՕ–ին դիմակայելու համար
Հղում անելով «ՌԻԱ նովոստի»–ին՝ լիբիական կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտնել է, որ Լիբիայի իշխանությունները սկսել են քաղաքացիական բնակչությանը զենք բաժանել, որպեսզի դիմակայեն երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ զինված ուժերի դեմ ՆԱՏՕ–ի հնարավոր ցամաքային ռազմական գործողություններին։
«Շատ քաղաքներում ՆԱՏՕ–ի հնարավոր ներխուժմանը դիմակայելու նպատակով ջոկատներ են ձևավորվել»,–ասել է Մուսան՝ հավելեով, թե «ողջ բնակչությունն» իր տրամադրության տակ թեթև հրազեն կունենա։
«Եթե ՆԱՏՕ–ի ուժերը գան Միսրաթ կամ մեկ այլ լիբիական քաղաք, մենք նրանց գլխին դժոխք կսարքենք։ Դա հրային գունդ կլինի… տասը անգամ ավելի վատ, քան Իրաքում»,–Լիբիայի կառավարություն անդամի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Չորեքշաբթի Լիբիայի ապստամբների Ազգային խորհուրդը կոալիցիային կրկին կոչ է արել զինել խռովարարներին։ Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ալի ալ–Ասաուին հաղորդել է, որ մինչ այժմ ապստամբները կոալիցիայի երկրներին պաշտոնապես չեն խնդրել ցամաքային զորքեր ուղարկել Լիբիա։