05.04.2026 ● 22:17
05.04.2026 ● 12:32
04.04.2026 ● 15:12
12.10.2020 ● 10:48
Գևորգ ջա՜ն:
Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ: Մի օր եկավ, ասաց.
-Ընկեր Սոֆյա, դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք :
- Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան, որ դասավորեմ :
-Դուք դասավորե՛ք կտեսնեք:
Դե ընկեր Արտակի հետ խոսեցի, տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում, բայց հենց ավարտեց, եկավ հարցրեց.
-Հը, ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:
- Շա՜տ սիրուն, բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի»:
-է՜, էլ չսկսեք:
Իրար հետ սկսեցինք պարել, եթե ճիշտ եմ հիշում քոչարի:
Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան, ամեն մեկը մի մարզից, մի գյուղից ու քաղաքից:
Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ:
- Բարև ընկեր Սոֆիա, քննության եմ, կօգնենք չէ, որ լավ հանձնեմ, պիտի գնամ Ռուսաստան սովորելու:
- Գևորգ , բայց կվերադառնաս չէ՞:
- Հա, հերս չի թողնի մնամ, գնամ սովորեմ ու գամ:
Հաջորդ օրը նայում էի ցուցակը, անցել էր, մեկ-մեկ գրում էր այնտեղից: Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում:
Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար:
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել: Երանի՜, չհարցնեի:
Գիտեմ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:
Հանգչիր խաղաղությամբ
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է։
05.04.2026 ● 22:08
Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա:
05.04.2026 ● 20:30
Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է:
05.04.2026 ● 18:04
Կա 2 վիրավոր։
Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության և անվտանգության արժեքը։
05.04.2026 ● 11:27
Կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյան գույնը, որ թափվեց մարդկության փրկության համար, իսկ ծաղիկները՝ գարունն ու բնությունը։
05.04.2026 ● 11:09
04.04.2026 ● 15:49
04.04.2026 ● 15:18
04.04.2026 ● 13:53
04.04.2026 ● 11:43
04.04.2026 ● 10:53
04.04.2026 ● 10:02
04.04.2026 ● 09:39
04.04.2026 ● 09:37
04.04.2026 ● 09:09
03.04.2026 ● 21:40
03.04.2026 ● 21:04
03.04.2026 ● 20:59
03.04.2026 ● 17:05
03.04.2026 ● 10:14
03.04.2026 ● 09:57
03.04.2026 ● 09:51
03.04.2026 ● 09:44
03.04.2026 ● 09:40
03.04.2026 ● 09:31
03.04.2026 ● 09:21
03.04.2026 ● 09:06
02.04.2026 ● 15:06
02.04.2026 ● 14:38
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել. Գևորգ ջա՜ն, հանգչիր խաղաղությամբ. Սոֆյա Հովսեփյան