Տաջիկստանի գործող նախագահը 5-րդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում
Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաղթել է պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնը (իշխող Ժողվրդա-դեմոկրատական կուսակցություն)։
ԿԸՀ տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 85,3%։ Ռահմոնը հավաքել է 90,9% ձայն։Նրա համար այս ընտրությունները 5-րդն էին։ Ռահմոնը երկիրը ղեկավարում է 1992 թվականից։
Նախագահի պաշտոնի համար պայքարել են պատգամավոր Միրո Աբդուլլոևը (Կոմունիստական կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Լատիֆզոդան (Ագրարային կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Ռահմատզոդան (Տնտեսական բարեփոխումների կուսակցությում) և պատգամավոր Աբդուհալիմ Գաֆորզոդան (Սոցիալիստական կուսակցություն)։
Տաջիկստանի գործող նախագահը 5-րդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում
Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաղթել է պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնը (իշխող Ժողվրդա-դեմոկրատական կուսակցություն)։
ԿԸՀ տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 85,3%։ Ռահմոնը հավաքել է 90,9% ձայն։ Նրա համար այս ընտրությունները 5-րդն էին։ Ռահմոնը երկիրը ղեկավարում է 1992 թվականից։
Նախագահի պաշտոնի համար պայքարել են պատգամավոր Միրո Աբդուլլոևը (Կոմունիստական կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Լատիֆզոդան (Ագրարային կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Ռահմատզոդան (Տնտեսական բարեփոխումների կուսակցությում) և պատգամավոր Աբդուհալիմ Գաֆորզոդան (Սոցիալիստական կուսակցություն)։
Աղբյուրը՝ shantnews.am