Լրահոս

22.04.2011 09:59


Լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը կոմայի մեջ է

Լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը կոմայի մեջ է «Ազգային գաղափար»–ի փոխանցմամբ , լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մի քանի օր առաջ նա մեկնել էր Մոսկվա, որտեղ կոտրվել էր Վարդանյանի ազդրում տեղադրված մետաղյա ձողը: Նոր վիրահատություն է պահանջվել Երևանում, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված խնդիրների պատճառով: Տվյալ պահին Վարդանյանը գտնվում է կոմայի մեջ, բժիշկները նրա վիճակը գնահատում են «կայուն ծանր»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը