Լրահոս

22.04.2011 09:51


Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Ասկերանի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան: Երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները: Այնուհետեւ Նախագահը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը նշել է, որ զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ, եւ շոշափելի առաջընթաց գրանցելու համար պետք է այն ադյունավետորեն օգտագործել: Երկրի ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով խորհրդակցությունների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկել տարբեր տեսանկյուններից:

Այս խորագրի վերջին նյութերը