Լրահոս

21.04.2011 17:16


Արմեն Սարգսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը այսօրվա իրավիճակի պատասխանատուներից մեկն է»

Արմեն Սարգսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը այսօրվա իրավիճակի պատասխանատուներից մեկն է»

«7օր»–ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը մեկնաբանել է «Բի–Բի–Սի»–ին Լևոն Տեր–Պետրոսյանի տված հարցազրույցը։

Անդրադառնալով նրա հարցազրույցի այն հատվածին, որում Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, թե ղարաբաղցիները շատ բան էին ուզում, նա նշել է. «Սա ուզել չէ, այլ այն ձևն է, որից և ծնվել է խաղաղությունը»։

Նրա խոսքերով՝ Լևոն Տեր–Պետրոսյանը այսօրվա իրավիճակի պատասխանատուներից մեկն է այն իմաստով, որ 1994թ. նույն ղարաբաղցիները նրան առաջարկեցին քաղաքական նախապայմաններ դնել Ադրբեջանի առջև, հետո նոր կնքել զինադադարը, քանի որ ճիշտ չէր պարտվող երկրի նման զինադադար կնքել՝ առանց քաղաքական նախապայմանների։ Սակայն նա փորձեց ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ լուծում, և իր անձնական տեսակետը տարավ առաջ, որը բերեց նրան, որ այսօր Ադրբեջանը Ղարաբաղին վախեցնում է պատերազմով։

Ղարաբաղի լուծմանը ամենամոտը եղել ենք ոչ թե 1997թ., ինչպես հայտարարեց Լևոն Տեր–Պետրոսյանը, այլ 1994թ., երբ որ մենք կնքում էինք զինադադարը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման փոխարեն,–ընդգծել է Արմեն Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը