Լրահոս

11.04.2009 10:36


Թբիլիսիում հայտարարված է քաղաքացիական անհնազանդություն

Թբիլիսիում հայտարարված է քաղաքացիական անհնազանդություն

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է քաղաքացիական անհնազանդության ակցիա՝  ի պատասախան նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարական չտալու որոշման։ Ընդդիմության կողմից հայտարարված ակցիան ենթադրում է հետևյալը. ամեն երեկո խորհրդարանի ու հեռուստակենտրոնի առջև, ինչպես նաև  Սահակաշվիլիի նստվայր տանող ճանապարհին հավաքվելու են ցուցարարներ։ «Շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցության առաջնորդներից  Էկի Բեսելիան նշել է, որ սա անհնազանդության ակցիայի առաջին և կարևոր քայլն է։ «Եթե մի քանի օրից մենք մեր ուզած արդյունքին չհասնենք, ապա կընդլայնենք ճնշում գործադրելու ճակատը»։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը