ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության սեզոնային բարձրացում: Իրականացվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ' դեպքերը տեղայնացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի վերջից դիտվում է հիվանդացության իջեցում:
Ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, իսկ առնվազն 95 %-ը' մանկական տարիքում:Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով:Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում' աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ:
Ջրծաղիկի համաճարակ չկա
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության սեզոնային բարձրացում: Իրականացվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ' դեպքերը տեղայնացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի վերջից դիտվում է հիվանդացության իջեցում:
Ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, իսկ առնվազն 95 %-ը' մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում' աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ:
7or.am