Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հոկտեմբերի 10-ին ձերբակալվել Է միլիցիայի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աթամբաեւը ձերբակալված Է, այժմ որոշվում Է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,-նշել են շտաբում: Ավելի վաղ նրա առանձնատան մոտ են կետրոնացվել ուժայինների հատուկ ստորաբաժանումներ, առանձնատուն, որը գտնվում Է Բիշքեկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Չույի մարզի Քոյ Թաշ գյուղում:
Ձերբակալման մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Ձերբակալման փաստն արդեն հավաստել Է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):
Պետկոմիտեն նաեւ հայտնել Է, որ նախկին նախագահը ձերբակալվել Է Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակում: Ղրղզստանի նախկին նախագահը, որը հանրապետությունը գլխավորել Է 2011-ից մինչեւ 2017 թվականը, հոկտեմբերի լույս 6-ի գիշերն իր կողմնակիցների կողմից ազատ Է արձակվել ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում Էր 2019 թվականի օգոստոսից: Քոյ Թաշում նրա ձերբակալման հատուկ գործողությունն այն ժամանակ շարունակվել Է գրեթե մեկ օր:
Աթամբաեւի կողմնակիցների եւ հատուկ նշանակության ստորաբաժանման միջեւ դիմակայության ժամանակ բժշկական օգնության Է դիմել ավելի քան 100 մարդ, այդ թվում միլիցիայի աշխտակիցներ:
Նախկին նախագահին Է հանձնվել ծանուցում իրավապահ մարմինների աշխատակցիների նկատմամբ բռնության գործադրման, զանգվածային անկարգությունների կազմակերպման, մահափորձի կազմակերպման, պատանդների առեւանգման կազմակերպման, բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի ապօրինի ազատման ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ը վերակառուցելիս կոռուպցիայի, Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ ապօրինի գործարքի, Քոշ Թայ գյուղում եւ Իսիկ Կուլի մարզում հողամասերի ապօրինի ստացման կասկածանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին