Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի միջև: Տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրակրկիտ փոխանակում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Զրույցի ընթացքում Ռոհանին Պուտինին աջակցություն է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների և բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման առնչությամբ:
Պուտինն ու Ռոհանին քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Աղբյուրը՝ tert.am