Լրահոս

21.04.2011 16:22


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այդ կապակցությամբ, ի լրումն նախկինում բազմիցս արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ակնկալելով հասարակության աջակցությունը, կրկին խնդրում է բոլոր նրանց, ով կարող է տեղեկատվություն տրամադրել 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երևան, Վ.Սարգսյան 5:

Անհրաժեշտության դեպքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երաշխավորում է գաղտնիության ապահովումը` ընդհուպ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրած անձի նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը:

Կանխավ շնորհակալություն աջակցության համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը