Արմեն Մարտիրոսյան. «Չի կարող լինել երկխոսություն, եթե ընդդիմությունը ներգրավված չէ»
Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ–ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած՝ «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե իսկական երկխոսությունն իսկապես բարենպաստ կլինի հասարակության համար, եթե դա իմիտացիա չէ:
–Սակայն չի կարող լինել երկխոսություն, եթե ընդդիմությունը ներգրավված չէ, և հասարակությունից գաղտնի են պահվում երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Իշխանության և «Ժառանգության» միջև երկխոսություն չկա և չի էլ ընթանում հիմա: Ամենավերջին ապացույցներից մեկը Ընտրական օրենսգրքի ընդունումն էր, որտեղ հաշվի չառնվեց ընդդիմության կարծիքը։ Հանրային խորհուրդը հասարակության կողմից որևէ պատասխանատվություն իր վրա չի կրում, և հասարակությունը չի լիազորել նրանց, և սա հասարակության երկխոսություն համարել չի կարելի: Արտաքին հարցերի շուրջ նույնպես չեն ընդունվում ընդդիմության հակափաստարկները`թե´ հայ-թուրքական, թե´ ԼՂՀ հիմնահարցերի առումով: Ես չեմ կարող ասել, թե իշխանությունը որ ընդդիմության հետ է երկխոսում,–ընդգծել է նա:

7or.am