Աշխարհ

10.10.2020 18:15


Կորոնավիրուսը հայտնաբերվել է պացիենտի աչքերի մեջ ապաքինվելուց 2 ամիս անց

Կորոնավիրուսը հայտնաբերվել է պացիենտի աչքերի մեջ ապաքինվելուց 2 ամիս անց

Չինաստանից 64-ամյա կնոջ արքեի մեջ կորոնավիրուսի է հայտնաբերվել ապաքինվելուց 2 ամիս անց: Այդ դեպքը նկարագրել է Ուհանից ակնաբույժը:

Բժիշկների կարծիքով՝ աչքը կարող է թիրախ-օրգան հանդիսանակ կորոնավիրուսի համար, ինչպես և թոքերը:

Կինը ստացիոնար բուժում է ստացել ավելի քան 2 շաբաթ, որից հետո լրիվ ապաքինվել է, ինչը հաստատել է ՊՇՌ թեստը: Սակայն 8 օր անց նրա մոտ ձախ աչքի շրջանում ցուր ցավ է առաջացել, ինչից հետո 3 օր անց ցավ է առաջացել նաև ձախ աչքի մեջ, իսկ տեսողությունը վատացել է:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ պացիենտի մոտ ախտորոշվել է գլաուկոմայի սուր նոպա, որն առաջանում է հեղուկի ավելորդ կուտակման պատճառով: Աչքի բարձր ճնշումը չի հաջողվել անցկացնել դեղերի միջոցով, և վիրահատական միջամտություն է պահանջվել: Սակայն 10 օր անց կրկնակի վիչահատություն է կատարվել:

Մասնագետներն ուսումնասիրել են պացիենտի աչքի հյուսվածքների նմուշներն ու դրանք համեմատել գլաուկոմայով տառապող պացիենտի աչքի հյուսվածքների նմուշների հետ, ում մոտ կորոնավիրուս չի եղել: Անալիզը պացիենտի աչքի ծիածանաթաղանթում և լորձաթաղանթում SARS-Cov-2-ի վիրուսային սպիտակուցներ և հակագեններ է հայտնաբերել:

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը