Վարդան Այվազյան. «Մոնոպոլ շուկայում մենք թույլատրել ենք գերիշխող դիրք, բայց ոչ` այդ դիրքի չարաշահում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հրացերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասյօրվա ասուլիսում նշել է, թե գնաճը կանխելու Կենտրոնական բանկի գործողությունները տվել են իրենց դրական արդյունքները, իսկ մոտակա մեկ–երկու ամիսներին սննդամթերքի գնաճ չի նախատեսվում։
–Հայաստանը 2011թ. առաջին եռամսյակում ունեցել 5,9% տնտեսական աճ,–ընդգծել է նա՝ հավելելով, թե այս տարի սպասվում է կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ։
Վ. Այվազյանի խոսքերով՝ կբարեփոխվեն տեխնիկական զննության մարմինն ու կադաստրի համակարգը։ Նա հայտնել է, որ տնտեսվարող սուրբյեկտներից պահանջվող արտոնագրերը հիմա համարյա կիսով չափ կրճատվել են։
Ինչ վերաբերում է կարագի և բուսական յուղի շուկայում ՏՄՊՊՀ-ի արձանագրած իրավախախտումներին` Այվազյանն ասել է, թե փոփոխվելու են ապրանքային շուկայում գործող կազմակերպություններն ուսումնասիրելու սկզբունքները։
–Մոնոպոլշուկայումմենքթույլատրելենքգերիշխողդիրք, բայցոչ` այդդիրքիչարաշահում,–ասել է նա` տեղեկացնելով, որ ԱԺ-ն օրինագիծն արդեն ընդունել է, և այն կկիրառվի տասնօրյա ժամկետում: «Հիմատուգանքչենքավելացնելու, հիմաշատավելիկոպիտէդառնալու։Եթեչհիմնավորվածգներիբարձրացումեղավ, բարձրացվածգումարիցստացված ամբողջեկամուտըգանձվումէպետությանգանձարան, ևգումարած դրան` 200 մլնդրամիտուգանք»,–հայտնել է ԱԺ պատգամավորը:
Վարդան Այվազյան. «Մոնոպոլ շուկայում մենք թույլատրել ենք գերիշխող դիրք, բայց ոչ` այդ դիրքի չարաշահում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հրացերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասյօրվա ասուլիսում նշել է, թե գնաճը կանխելու Կենտրոնական բանկի գործողությունները տվել են իրենց դրական արդյունքները, իսկ մոտակա մեկ–երկու ամիսներին սննդամթերքի գնաճ չի նախատեսվում։
–Հայաստանը 2011թ. առաջին եռամսյակում ունեցել 5,9% տնտեսական աճ,–ընդգծել է նա՝ հավելելով, թե այս տարի սպասվում է կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ։
Վ. Այվազյանի խոսքերով՝ կբարեփոխվեն տեխնիկական զննության մարմինն ու կադաստրի համակարգը։ Նա հայտնել է, որ տնտեսվարող սուրբյեկտներից պահանջվող արտոնագրերը հիմա համարյա կիսով չափ կրճատվել են։
Ինչ վերաբերում է կարագի և բուսական յուղի շուկայում ՏՄՊՊՀ-ի արձանագրած իրավախախտումներին` Այվազյանն ասել է, թե փոփոխվելու են ապրանքային շուկայում գործող կազմակերպություններն ուսումնասիրելու սկզբունքները։
–Մոնոպոլ շուկայում մենք թույլատրել ենք գերիշխող դիրք, բայց ոչ` այդ դիրքի չարաշահում,–ասել է նա` տեղեկացնելով, որ ԱԺ-ն օրինագիծն արդեն ընդունել է, և այն կկիրառվի տասնօրյա ժամկետում: «Հիմա տուգանք չենք ավելացնելու, հիմա շատ ավելի կոպիտ է դառնալու։ Եթե չհիմնավորված գների բարձրացում եղավ, բարձրացված գումարից ստացված ամբողջ եկամուտը գանձվում է պետության գանձարան, և գումարած դրան` 200 մլն դրամի տուգանք»,–հայտնել է ԱԺ պատգամավորը: