Աշխարհ

10.10.2020 09:39


Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում (տեսանյութ)

Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում (տեսանյութ)

Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել շախմատային Norway Chess մրցաշարի շրջանակներում անցկացվող հրուշակագործության մրցույթում:

Այս մրցույթում մասնակիցներն ավանդաբար տորթեր են թխում ու իրենց այդ կարողություններով մրցում միմյանց հետ: Այս տարի լավագույնը ճանաչվել է Լևոն Արոնյանի տորթը:

«Մագնուսի դիզայնը շատ հետաքրքիր է ստացվել: Բայց այս տորթերի համար ամենակարևորը շոկոլադի ճիշտ չափաբաժինն է: Այս խնդիրը լավագույնս է լուծել Լևոնը»,-ասել է մրցույթի ժյուրիի անդամ շեֆ-խոհարարը:

Ի դեպ, Լևոն Արոնյանն ասել էր, որ տորթ թխելու հարցում հմտացել է այս տարի՝ կորոնավիրուսի ու կարանտինի ռեժիմի շնորհիվ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը