«Ահաբեկի՛չ Թուրքիա». Փարիզում հարյուրավոր հայեր, ի նշան բողոքի, փակել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը (տեսանյութ)
Փարիզում հարյուրավոր հայեր, իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, փակել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը:
Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի և Արցախի դրոշները ծածանելով, պահանջել են դատապարտել հայկական երկու պետությունների նկատմամբ ադրբեջանա-թուրքական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը:
Ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել է ոստիկանների կողմից, միջադեպեր չեն գրանցվել:
Հաջորդ ակցիան նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 13-ին՝ խորհրդարանի առջև:

Աղբյուրը՝ tert.am