Աշխարհ

10.10.2020 07:17


Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ամերիկյան CBC հեռուստառադիոցանցը, լրագրողների հետ ճեպազրույցում Շամպանն ասել է, որ զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Ուղերձը շատ պարզ էր, որ արտաքին կողմերը պետք է մի կողմ մնան, քանի որ դա արդեն շատ բարդ իրավիճակ է: Մենք ցավում ենք մարդկանց մահվան համար, և մենք պետք է համոզվենք, որ ոչ ոք հակամարտությունը չի սրում: Ընդհակառակը, միջազգային հանրությունը պետք է միասնական լինի բանակցությունների վերադառնալու, հրադադարի ռեժիմը պահպանելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հարցում»,-ասել է Կանադայի ԱԳ նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը