Պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանն, ով սեպտեմբերի 29-ից որպես պահեստազորային սպա կամավոր գտնվում էր առաջնագծում, ձախ այտի շրջանում բեկորային վնասվածք է ստացել: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Էրիկի կնոջից՝ Նելլի Սարգսյանից:
«Ես չեմ իմացել, որ Էրիկն առաջնագիծ է գնում, ինձ ասել էր, որ միայն օգնություն է տեղափոխում Արցախ: Ամսի 7-ին եմ իմացել այդ մասին, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Էրիկը հիվանդանոցում է, վիրահատվում է: Աչքերը բացելուց հետո առաջին խոսքը, որ ասաց, այս էր՝ ուրախ եմ, որ իմ տեղում զինվոր չի»,-հուզմունքով նշեց կինը:
Էրիկը Մարտակերտի դիրքերում էր, վիրավորվել է հոկտեմբերի 4-ին: Նրան անմիջապես տեղափոխել են Խոջալուի հոսպիտալ, բայց հետո վիրահատության անհրաժեշտություն է առաջացել ու բերել են Երևան՝ Էրեբունի հիվանդանոց: Վիրահատությունը երեկ են կատարել. Ճիշտ է, բեկորը չեն հեռացրել, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Միայն դիմային նյարդն է մի փոքր վնասվել:
Մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորվել է առաջնագծում