Ռուզան Առաքելյան. «Ամենաթերին իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, որը Հայաստանում դեռևս կայացած չէ»
Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ–ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած՝ «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը հայտարարել է, թե երկխոսությունը ստացվում է, եթե այն միտված է Հայաստանի զարգացմանը:
–Երեք երկխոսության տեսակներից՝ իշխանության ներսում, ընդդիմության թևերի միջև և իշխանություն–ընդդիմություն, ամենաթերին իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, որը Հայաստանում դեռևս կայացած չէ: Երկխոսությունը պակաս է նաև հասարակության հետ: Դաշնակցությունը փորձում է գնալ երկխոսության, որպեսզի չվնասվեն երկրի շահերը,–ընդգծել է նա:

7or.am