Տիգրան Կարապետյան. «Լևոն Տեր–Պետրոսյան–Սերժ Սարգսյան ոչ թե երկխոսություն է, այլ պայմանավորվածություն՝ գործարք»
Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ–ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած՝ «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե երկխոսությունն այսօր ոչ թե իշխանության, այլ Սերժ Սարգսյանի հետ է, և ամեն ինչ նրա «բարի կամքից է կախված»։
–Ոչ մի բարի կամք մենք չենք տեսնում։ Խնդիրները, որոնք կային, կան և այսօր։ Ինչի՞ մասին են երկխոսում։ Ո՞վ է ինչի մասին խոսում։ Եթե այսօր խոսում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա իրենք համակարգի շուրջ չեն խոսում. համակարգն իրենք են ստեղծել և շարունակում են, իսկ մենք դեմ ենք այդ համակարգին,–ասել է նա։
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյան–Սերժ Սարգսյան բանակցություններն ընթանում են գաղտնի, և դա ոչ թե երկխոսություն է, այլ պայմանավորվածություն՝ գործարք։
–Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լավ գիտի, թե ինչպիսին է այսօրվա իշխանական համակարգը, գիտի, որ իշխանական բուրգն իրենից «լոմ» է ներկայացնում, դեմը դնում է երկրորդ «լոմ»–ը։ Երկու «լոմ» ճնշելով իրար՝ պայմանավորվում են,–ասել է նա։
Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ ՀԱԿ–ն ու իշխանությունները «դուբլյաժ» են։
–Բա այս պարագայում ի՞նչ անի ժողովուրդը։ Ի՞նչ անի այն ժողովուրդը, որը չի ընդունում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Որտե՞ղ է այդ ստվար զանգվածը,–ընդգծել է նա։

7or.am