Լրահոս

21.04.2011 15:12


Մանվել Բադեյան. «Ազատության հրապարակը պետք է ազատ լինի»

Այսօրվա ասուլիսում անդրադառնալով իշխանություններին ընդդիմության առաջադրած 3 պահանջների կատարմանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը նշել է, թե Ազատության հրապարակը, իհարկե, պետք է ազատ լինի։

Ժողովրդի համար նունիսկ ավանդույթ է հանրահավաքները այնտեղ անցկացնելը,–ասել է նա՝ հավելելով, թե չի կարծում, որ այդ որոշումը կկայացվի միայն այն պատճառով, որ ՀԱԿ–ը պայման է դրել։

Ինչ վերաբերում է մարտի 1–ի գործով ձերբակալվածների խնդրին, ապա, ըստ Մ. Բադեյանի, այդ հարցը սրա կամ նրա պահանջով չպետք է լուծվի, ու եթե այն քրեական հարց է, ապա պետք է լուծվի միայն քրեական օրենսգրքի սահմաններում։

–Եթե դատավարությունը ճիշտ է ընթացել, ու այդ մարդու հանցանքը իրոք ապացուցված է, այդ դեպքում քաղաքական պահանջը ո՞րն է, նա հանցագործ է,–ընդգծել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը