ՀՀԿ–ական պատգամավոր. «Իշխանության ու ընդդիմության համագործակցելու մեջ վատ բան չկա»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը ՀԱԿ–իշխանություն հնարավոր համագործակցության վերաբերյալասել է. «Եթե երկխոսություն կա, ու դրա մասին չի հայտարարվել, ուրեմն մնացածը ենթադրություններ են»։
Նա կարծիք է հայտնել, թե Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը դեմ դիմաց չեն նստել ու որևէ բանի մասին չեն պայմանավորվել. «Այլ բան է, որ քաղաքական պայքարը մտնում է ավելի քաղաքակիրթ փուլ»։
Նրա խոսքերով՝ բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունն ու իշխանությունը միշտ համագործակցում են, և ինքը չի բացառում, որ կան հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել։
–Երբ որ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցում են, այդտեղ ոչ մի վատ բան, բացի լավից, չկա,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։
Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նշվում է, թե իրենց գործողությունների ակտիվությունը նվազել է արտաքին սպառնալիքի պատճառով՝ նա ընդգծել է, թե դա խոսում է նրա մասին, որ ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն է զգում, քան իշխանությունը։
ՀՀԿ–ական պատգամավոր. «Իշխանության ու ընդդիմության համագործակցելու մեջ վատ բան չկա»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը ՀԱԿ–իշխանություն հնարավոր համագործակցության վերաբերյալ ասել է. «Եթե երկխոսություն կա, ու դրա մասին չի հայտարարվել, ուրեմն մնացածը ենթադրություններ են»։

7or.am