Լրահոս

21.04.2011 14:13


Մանվել Բադեյան. «Սերժ Սարգսյանը մեղավոր չէ մարտի 1–ի դեպքերում այնքանով, ինչքանով…»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը, մեկնաբանելով Վիկտոր Դալաքյանի ելույթը, համաձայն որի՝ մարտի 1–ը երեք նախագահներից ամենաքիչը Սերժ Սարգսյանին էր ձեռնտու, այսօր անդրադարձել է այդ դեպքերի մեղավորների խնդրին։

Այն, որ այդ իրադարձությունները կատարվել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նախագահ չի եղել, դա ակնհայտ է, և ուժային կառույցների տեղաշարժերի գործողությունների հրահանգում որոշում կայացնողը նա չի եղել, դա էլ է ակնհայտ։ Եթե չլիներ առաջին նախագահի կողմից կազմակերպված հանրահավաքը, չէր լինի մարտի 1–ը. այդ առումով Լևոն Տեր–Պետրոսյանն ավելի շատ է առնչվում, քան Սերժ Սարգսյանը։ Մյուս կողմից՝ այն, որ երկրորդ նախագահի օրոք են տեղի ունեցել մարտի 1–ի դեպքերը, չի կարող չվերաբերել երկրորդ նախագահին,–ասել է Բադեյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն իրոք մեղավոր չէ, բայց այնքանով, ինչքանով մեղավոր չէ մեզանից յուրաքանչյուրը։

Նա անբարոյական է համարել այն, որ մարտի 1–ը կապվում է միայն իշխանության հետ՝ ասելով, թե բոլորն էլ ինչ–որ չափով մեղավոր են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը