Լրահոս

21.04.2011 13:49


Մանվել Բադեյանը չի բացառել մարտի 1–ի գործով նոր հանձնաժողովի ստեղծումը

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանն այսօր կայացած ասուլիսում չի բացառել մարտի 1–ի դեպքերի հետ կապված հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։

Խորհրդարանական հանձնաժողովը միգուցե և կատարել է իր աշխատանքը, բայց եթե մնացել են բաց հարցեր, այդ թվում՝ իրավական գնահատականների կամ հետաքննչական որևէ խնդիրներ, որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ ստեղծվի։

Նա չի կարծում, որ իշխանությունները փորձել են կոծկել այս հարցը.

Իշխանությունը ուզում է դրա պատասխանը տալ։ Այլ հարց է, որ չեն կարողանում կամ միգուցե կան մարդիկ, որոնք ուզում են կոծկել այն, ընդ որում՝ նրանք կարող են լինել երկու կողմից էլ։

Նրա կարծիքով՝ այդ, ինչպես նաև մյուս հարցերի լուծման համար հարկավոր է ոչ միայն իշխանության, այլև բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքականության հետ առնչվող քաղաքացիների կամքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը