Նա նաև ավելացրել է, որ այսօր գյուղացին հնարավորություն ունի ուղղակիորեն պայմանագիր կնքել ՏԻՄ-ի հետ և օգտագործել արոտավայրերը:
–Սակարևորէր, քանիորեթեհրապարակայինհնչումէքննադատություն, ապամենքպարտավորենքհրապարակայինպատասխանտալ, թեմերքաղաքականդիրքորոշումըինչպիսինէ,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 13–ին՝ ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օր սահմանելուն վերաբերող օրինագծի քննարկամն ժամանակ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյա՛նն էր հայտարարել, որկառավարության քաղաքականությունը փոխվել է և ՏԻՄ լիազորությունները սկսել են կենտրոնացվել դեպի կառավարություն։
–Ես միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ: Իհարկե շատ դժվար է կառավարությունը բաժանվում իր լիազորություններից։ Ես իմ պաշտոնավարման տարիներին պայքարել եմ ու շատ լիազորություններ տեղափոխել եմ դեպի համայնքներ: Եղել են քննադատություններ, որ այս կամ այն համայնքի ղեկավարն ինչ-որ չարաշահումներ է իրականացրել: Ո՞ր ինստիտուտում չկանչարաշահումներ, կառավարույթունո՞ւմ չկան, մյուս գերատեսչություններո՞ւ չկան,-հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը,–Կարծում եմ դա ճիշտ չէ: Սխալ է: Պետք է աջակցել ՏԻՄ-երին: Նախարարությունները պետք է մշակեն քաղաքականությունը, տեղերում պետք է իրականացնեն ՏԻՄ-ը:
Տիգրան Սարգսյանը հրապարակայնորեն պատասխանել է Հովիկ Աբրահամյանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է.
–Վերջին շրջանում հրապարակային հնչում է տեսակետ, թե կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամաբ: Մինչդեռ մեր քաղաքականությունը կարծես թե ընթացել է հակառակ ուղղությամբ։
Նա նաև ավելացրել է, որ այսօր գյուղացին հնարավորություն ունի ուղղակիորեն պայմանագիր կնքել ՏԻՄ-ի հետ և օգտագործել արոտավայրերը:
–Սա կարևոր էր, քանի որ եթե հրապարակային հնչում է քննադատություն, ապա մենք պարտավոր ենք հրապարակային պատասխան տալ, թե մեր քաղաքական դիրքորոշումը ինչպիսին է,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 13–ին՝ ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օր սահմանելուն վերաբերող օրինագծի քննարկամն ժամանակ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյա՛նն էր հայտարարել, որ կառավարության քաղաքականությունը փոխվել է և ՏԻՄ լիազորությունները սկսել են կենտրոնացվել դեպի կառավարություն։
–Ես միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ: Իհարկե շատ դժվար է կառավարությունը բաժանվում իր լիազորություններից։ Ես իմ պաշտոնավարման տարիներին պայքարել եմ ու շատ լիազորություններ տեղափոխել եմ դեպի համայնքներ: Եղել են քննադատություններ, որ այս կամ այն համայնքի ղեկավարն ինչ-որ չարաշահումներ է իրականացրել: Ո՞ր ինստիտուտում չկան չարաշահումներ, կառավարույթունո՞ւմ չկան, մյուս գերատեսչություններո՞ւ չկան,-հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը,–Կարծում եմ դա ճիշտ չէ: Սխալ է: Պետք է աջակցել ՏԻՄ-երին: Նախարարությունները պետք է մշակեն քաղաքականությունը, տեղերում պետք է իրականացնեն ՏԻՄ-ը:
7or.am