Լրահոս

21.04.2011 12:42


Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրավունք ունենա մասնակցել բանակցային գործընթացին»

Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրավունք ունենա մասնակցել բանակցային գործընթացին»

Այսօր ՀՀ խորհրդարանում հրավիրված ասուլիսում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է, որ Արցախը պետք է դառնա առանձին բանակցային կողմ և իրավունք ստանա մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին:

Նա նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղն ամենամեծ զիջումները կատարել է.

Ես տեսնում եմ, որ հայերը կամք են ցուցաբերել շարժվել սկզբունքների հիման վրա ու հիմա Ադրբեջանը պետք է քայլեր կատարի,-ասել է Քոքսը,–Ես կարծում եմ, որ Ադրբեջանը լավ բան չի անում ու ի վնաս իրեն է գործում, երբ փորձում է ահաբեկել Ղարաբաղ գնացողներին: Փաստորեն, իրենք այդպիսով ցույց են տալիս, որ չափազանց ահաբեկված ճշմարտությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը