Աշխարհ

08.10.2020 09:58


Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Twitter-ում ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը։

«Թուրքիան և Ադրբեջանը ապացուցել են, որ հուսալի չեն, և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներից այլևս չպետք է օգնություն ստանան։ Ես ուրախ եմ, որ իմ շատ գործընկերներ համակարծիք են այս հարցում, և հուսով եմ՝ սա երկարատև ազդեցություն կունենա ամերիկյան օգնության տրամադրման քաղաքականության վրա»,-գրել է կոնգրեսականը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը