Լրահոս

21.04.2011 12:15


Թամարա Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու

Թամարա Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանն այժմ զբաղված է այդ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու փաստաթղթերի կազմման հարցով։ Այս մասին նա ասել է «7օր»–ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ վերջերս Թամարա Պողոսյանը ՀՀ սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու համար։ Թամարա Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր հնչեցին նաև Սփյուռքի նախարարությունից։

–Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ և շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին և դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը,-մասնավորապես հայտարարել էր սփյուռքի փոխնախարարը:

Երեկ արդեն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի աշխատակիցները ազատման դիմումներ են գրել, որոնք Թամարա Պողոսյանը մակագրել է։ Իսկ այսօր ազատման դիմում կգրի նաև անձամբ Թամար Պողոսյանը։ Ինչպես երեկ «Կենտրոն» հեռուստատեսությամբ հայտարարել է նա, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Վերահսկողական ծառայությունից մեկ օր առաջ ստացված եզրակացության մեջ նշված է, որ Հրանուշ Հակոբյանի կողմից ոչ մի խախտում էլ թույլ չի տրվել և ամեն ինչ օրենքի շրջանակներում է եղել։

Թամար Պողոսյանը դիմել է նաև ՀՀ նախագահին և Գլխավոր դատախազություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը