Լրահոս

10.04.2009 19:55


Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին, նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին անհամեմատ ավելի հեշտ է դիմագրավել միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ-ի հետ սերտ փոխգործակցությամբ։ ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը դրական է գնահատել ֆինանսական կայունության պահպանման և արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության վերադառնալու ուղղությամբ Հայաստանում իրականացված միջոցառումները։ Մասուդ Ահմեդը նշել է, որ ՀՀ պետական բյուջեի՝ առավել թիրախային խավերին և աղքատության մակարդակի նվազմանն ուղղված սոցիալական պաշտպանված ծախսերի, ինչպես նաև արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության կիրառման դրական արդյունքների վերաբերյալ լուրջ հիմնավորումների ներկայացման դեպքում, ԱՄՀ-ն կարող է քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցը։

 

Այս խորագրի վերջին նյութերը