Աշխարհ

07.10.2020 15:16


ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ISNA-ն: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի:

Մահմուդ Վաեզին նաև անդրադարձել է պատերազմի հետևանքով Իրանում առաջացած որոշ հուզումներին:

«Ոմանք, ովքեր երկրից դուրս են գտնվում, փորձում են պատերազմական իրավիճակն օգտագործելով՝ երկրի ներսում հայերի և ադրբեջանցիների միջև հակասություններ ստեղծել։ Այս առնչությամբ տեսանյութեր են հրապարակվել, որոնց ուսումնասիրությունից պարզվել, որ Իրանում չեն արվել։ Այս հարցն, անշուշտ, կառավարությունը քննարկել է, և անհրաժեշտ հրահանգներ տվել Ներքին գործերի նախարարությանը։ Այս օրերին իրավիճակը բարելավվել է, և մենք պետք է զգոն լինենք, որ արտաքին խնդիրները ներքին համախմբվածությանը վնաս չհասցնեն»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը